Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր

Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք հովանավոր։ Այս տարի Ֆասթ Բանկը հանդես է գալիս «Բացահայտի՛ր աշխարհը մեր աչքերով» խորագրի ներքո և այցելուներին ներկայացնելու է իր թվային նորարարական պրոդուկտները։

Ֆասթ Բանկի տաղավարի բացումն ազդարարվել է առանձնահատուկ ներկայացումով՝ ոգեշնչված նոր թողարկված ԱԿՆքարտերի մտահղացմամբ։ Այցելուները կարող են տեղում հայտ լրացնել օրերս թողարկված նոր ԱԿՆքարտեր ձեռք բերելու համար։ DigiTec 2024 չորսօրյա ցուցահանդեսին ընդառաջ՝ Բանկն իր տաղավար այցելած և հավելվածըներբեռնած օգտատերերին անվճար տրամադրելու է Վիզա Գոլդ քարտեր։

Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին ներկայացվելու է նաև ֆինանսաբանկային ոլորտում առաջին և եզակի՝ Temp անգրավ բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ցուցահանդեսի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու տեղում դիմել օնլայն բիզնես վարկի և անմիջապես ստանալ պատասխանը։

Ֆասթ Բանկը նաև ստեղծել է առաջին՝ հայերեն խոսքը տեքստի վերածող StT (Speech to text) մոդելը, որը ձևավորվել է Բանկի կողմից մշակված «Խոսափող» հավելվածի տվյալների շտեմարանի հիմքի վրա։ Ընդգծենք, որ StT մոդելն աշխատում է մեքենայական ուսուցման՝ ML ալգորիթմով։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։

Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները կարող են զեղչեր ձեռք բերել Բանկում գործող, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ռոբոտացված պահատուփերի ծառայությունից։ Հավելենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում սպասվում են հետաքրքրաշարժ քուիզեր և անակնկալներ։

Թիվ 1

Recent Posts

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

28 minutes ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

49 minutes ago

Կառավարությունը 2 միլիարդ դրամի շահութաբաժին է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…

1 hour ago

«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ողջունել է երեկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները:…

1 hour ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 12-ի ցերեկը, 13-17-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի…

2 hours ago

2025-ի փետրվարին Հայաստան է այցելել 117.372 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ. փետրվարին…

2 hours ago