Ռուսաստանում այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով մահացած Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:
Նույն այդ տեղեկություններով՝ նա այդ կարգավիճակով ՀՔԾ-ում հարցաքննվել էր:
Վկայի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չնշեցին:
Նշենք, որ Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չկա: