Categories: Հայաստան

43-ամյա կին է ձերբակալվել՝ երեխաների առք կազմակեպելու փորձի կասկածանքով

 

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով:

2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ Հայաստանում գործող բժշկական կենտրոնի և պետական հաստատությունների մի շարք ծառայողներ 2016-2018 թվականների ընթացքում ուղղակի դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, թվով 12 ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն և իրենց կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալուն։

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքը կազմակեպելու փորձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի` 1976 թվականին ծնված բնակչուհի:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ապօրինի որդեգրման գործընթացին մասնակից բուժհաստատությունների, պետական պատասխանատու հիմնարկների համապատասխան աշխատակիցների, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

editors

Recent Posts

Ուզում եք՝ Հայաստանը սահման չունենա. Սիմոնյանը՝ Ռուստամյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթին, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև…

10 mins ago

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե իրենց խմբակցությունը չի մասնակցի սահմանազատման…

14 mins ago

Եթե Ադրբեջանը չվավերացնի՝ այդ համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերթական նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի քննարկմանն անդրադառնալով հայտարարեց,…

31 mins ago

Արթուր Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ԱԺ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՕԵԿ երբեմնի նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա ընտանիքի անդամները՝…

35 mins ago

ԱԺ-ն քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ԱԺ նիստում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու նախագիծը։ Այն ներկայացնում…

37 mins ago

Южная Корея рассматривает возможность отправки специалистов в Украину в ответ на участие военных из КНДР в войне на стороне России

Южная Корея рассматривает план отправки в Украину военного и разведывательного персонала в ответ на привлечение…

41 mins ago