Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Իրաքում ցուցարարների ու ոստիկանների բախումների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է 40 մարդ։
Գործակալության փոխանցմամբ՝ անկարգությունների մեծ մասը տեղի է ունեցել երկրի հարավում, որտեղ սպանվել է 36 ցուցարար, հաղորդվում է 245 վիրավորի մասին։
Եվս 4 ցուցարար զոհվել է Բաղդադում, երբ ուժայինները մարտական փամփուշտներով կրակել են ցուցարարների ուղղությամբ։
Հոկտեմբերի 1-ից Իրաքում սկսված ցույցերն արդեն մոտ 350 մարդու կյանք են խլել։ Ցուցարարները պահանջում են քաղաքական ղեկավարության, այդ թվում վարչապետի հրաժարականը։