Լրահոս 24/7

Ժնևում ներկայացվել են ՀՀ-ի քաղաքաշինության ոլորտում ընթացող բարեփոխումները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի 85-րդ նստաշրջանին։

Նա ներկայացրել է Հայաստանում քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության բնագավառներում իրականացվող աշխատանքները, ոլորտային բարեփոխումների ընթացքը և հետագա քայլերը։

Նստաշրջանի ընթացքում քննարկվել է «ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքները փաստաթղթի վերջնականացման և հրապարակման նպատակով։

Նստաշրջանին մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Էրիկ Հովսեփյանը, ով ընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի բյուրոյի անդամ։

Բյուրոյի անդամությունը կապահովի առավել մեծ ներգրավվածություն ԵՏՀ-ի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերում, կնպաստի անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, ներդրումային հնարավորությունների ներկայացմանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ 2024 թվականի նոյեմբերին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հիմնվելու է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գերազանցության կենտրոն։ Նման կենտրոններ գործում են ՄԱԿ-ի անդամ 8 պետություններում։

Հայաստանի գերազանցության կենտրոնը առաջինն է լինելու տարածաշրջանում և կարևոր դեր է ունենալու ոլորտային հետազոտությունների իրականացման, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման, համալսարանում կրթական բարեփոխումների շարունակականության ապահովման գործում։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Հոկտեմբերի 12-ին «Խաղաղ խաչմերուկ. անվտանգության և…

15 mins ago

Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային…

19 mins ago

«Զվարթնոց»-ում սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից…

22 mins ago

Բաբաջանյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին

Ռուսաստանի ու Ադրբեջանի համար ՀՀ արևելյան սահմանին ԵՄ առաքելության ներկայության փաստն ուղղակի սպառնալիք է, «Խաղաղության…

42 mins ago

Ադրբեջանում հայտարարել են ՀՀ-ի հետ սահմանին զգոնությունն ուժեղացնելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել զորքերի զգոնությունը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

Հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել…

2 hours ago