ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը․
«Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա 2806 տարեկան է, նա այսօր էլ երիտասարդ է իր նոր սերունդով, այսօր էլ ժպտում է իր բնակիչների աչքերով, նա ծնվում է և երիտասարդանում իր նորածին մանուկների առաջին ճիչով, ու երբ մեր Երևանը կնշի իր 3000 ամյակը` այդ օրերին մեր սերունդները կնայեն այսօրվա կադրերը, ինչպես մենք ենք հիմա նայում հին կադրեր, կհամեմատի շենքերը, կփորձի գուշակել, թե որ փողոցը որն է, և որ շենքը ինչ տեսք ուներ, օրինակ, երբ Երևանը 2806 տարեկան էր:
Երևանը իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը և ձայները, իսկ մենք կլինենք մեր հինավուրց ու երիտասարդ քաղաքի հավերժ պատմության մի վայրկյանը:
Շնորհավո´ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք»։
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:…
Ապրիլի 28-ին Սալոնիկում Հունաստանի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները կհանդիպեն Սալոնիկում: Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին…
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վլադիմիր Պուտինը կհետևի Ուկրաինային հարվածները դադարեցնելու իր կոչին,…
Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է կուսակցությունը։ Այս մասին նա հայտարարել է…
Այս տարվա առաջին եռամսյակում, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1%-ով։ Գյուղատնտեսական…