Categories: Հայաստան

Վարազդատ Կարապետյանը արագ, բարձր տոկոսով վարկերը չարիք է համարում, թմրանյութի հետ համեմատում

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, այսօր Ազգային ժողովում «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, որոնք պատասխանելով ներկաների հարցերին ներկայացնում էին՝ ինչ գործիքներ են նախատեսում արագ տրամադրվող բարձր տոկոսներով վարկերի չափը սահմանափակելու համար, ասաց՝ այդ չարիքի դեմը պետք է առնել:

«Իրականում դրա պահանջարկը մեր երկրում կա, բայց թմրամիջոցների պահանջարկ էլ կա, եւ այս չարիքի շարքը կարելի է շարունակել: Պահանջարկը կա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թույլատրենք եւ կանոնակարգենք այդ ոլորտը: Այսինքն՝ փոխարենը մենք ընդհանարապես չարիքի դիմացը պատնեշելու, փորձում ենք ոլորտը կանոնակարգել: Ես կարծում եմ, որ արմատապես այլ դիրքորոշում է պետք այս հարցում»,-ասաց Վարազդատ Կարապետյանը:

Նիստը վարող ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը արձագանքեց՝ «այդ չարիքի դեմը փորձում են առնել» նաեւ մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելով: Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը թմրանյութի հետ համեմատությունը տեղին չի համարում: Նա, ի պատասխան Վարազդատ Կարապետյանին ասաց. «Խնդիրը սկսվում է այնտեղից, երբ մենք նույնականացնում ենք թմրանյութերը, խաղատները եւ ֆինանսների պահանջական վարկերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

editors

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

14 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

14 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

15 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

15 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

16 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

16 hours ago