«Լսեցի Աջապահյանի հարցազրույցը, որտեղ ասում է, որ հարցազրույց է տվել «Երկիր մեդիա»-ին, իսկ այդ հարցազրույցը եթեր չեն տվել։ Հարցազրույցում Աջապահյանը խիստ քննադատում է Փաշինյանին, Քոչարյանին, Սերժին, ՀՀԿ-ին և «Դաշնակցությանը»»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ շարունակելով.
«Մի պահ պատկերացնում եք՝ Հանրայինը գրաքններ Շիրակի թեմի առաջնորդին և եթերազրկեր վերջինիս։
Լիլիթ Գալստյանը 100 ստատուս կգրեր, որ այս իշխանությունը այնքան սրբապիղծ ու ապազգային է, որ գրաքննում է Եկեղեցուն, Արթուր Խաչատրյանը թղթեր կբերեր ԱԺ, Գեղամ Մանուկյանը թափ կտար էդ թղթերը, Ասպրամն ու Քրիստինեն հայրենասիրական ճառեր կասեին՝ ապացուցելով իշխանությունների ապազգային և հակաքրիստոնեական էությունը, Իշխան Սաղաթելյանը նոր շարժում կնախաձեռներ, էդ ամենը կլուսաբանեին Սերժի ու Քոչարյանի բոլոր ԶԼՄ-ները, ֆեյսբուքյան ակտիվը և վարձու քաղաքագետների կոհորտան։
Իսկ հիմա ոչ մեկի ծպտունը չկա, որովհետև Աջապահյանը քննադատել է ՀՀԿ, Դաշնակ, Քոչարյան, Սերժին։
Հանգիստ գրաքննել են, եթերազրկել Սրբազանին)։ Էս չե՞ք)»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…