Լրահոս 24/7

Թուրքիան Վրաստանին կոչ է անում միանալ «3+3» հարթակի աշխատանքներին

Թուրքիան Վրաստանին կոչ է արել միանալ «3+3» հարթակին՝ տարածաշրջանային, այդ թվում՝ Հարավային Կովկասում, համատեղ լուծումներ գտնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «3+3» նախարարական հանդիպման բացման խոսքում։

Ֆիդանը նշել է, որ 3+3 խորհրդատվական հարթակը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալիս գնահատելու համագործակցության հնարավորությունները։

«Այս համագործակցության մեխանիզմի ստեղծման գաղափարն առաջացել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո [Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին]։

Այս հարթակը կոչված է ապահովելու տարածաշրջանային, այդ թվում՝ Հարավային Կովկասի խնդիրների համատեղ լուծումների որոնումը։

Ցավոք, տարածաշրջանի երկրներից մեկն այստեղ ներկայացված չէ, սակայն հարթակը դեռ կոչվում է «3+3»։

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր մերձավոր հարևան և բարեկամ Վրաստանը միշտ տեղ կունենա այս հարթակում, մենք միշտ կողջունենք նրա միանալը»,- ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

13 minutes ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

28 minutes ago

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

39 minutes ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

58 minutes ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

1 hour ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

1 hour ago