Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է.
«ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն զինվորական կոչում միակ տղամարդու համար, որի որևէ ասածի վրա ոչ ոք չի կարող «քոմենտ» անի, և այդ միակը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն է:
Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն:
Հա, ի դեպ, համեմատության համար, Բրեժնևը խոր ծերության ժամանակ հասավ մեդալների այդ մակարդակին»։