Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը․
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։
Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։
ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։
Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։
Գյուղատնտեսության աշխատողների աշխատանքի և նվիրումի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում տոկունություն, ուժ և եռանդ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել և նշել, որ, չնայած անասելի…
«Մեղադրանքի բովանդակության մեջ որևէ բան փոփոխել չէինք կարող. այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ասաց գլխավոր…
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, Թրամփի կողմից…
Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ»…
2024 թվականի ընթացքում ՀՀ ԶՈւ-ում զինծառայության հետ կապված մահվան 27 դեպք է արձանագրվել։ 2023 թվականին…
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Գլենդելում կազմակերպված հիշատակի…