Լրահոս 24/7

ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները

Մաքսային բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները. «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։

Նախկինում մաքսային հսկողության նպատակով պահվող առաքանիներն ստանալու համար պարտադիր էր այցելել կարգո։

Հիմա հարցերի դեպքում մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց՝ հեռախոսազանգի կամ նամակի միջոցով։

Նախկինում առաքանին ոչ անձնական օգտագործման ապրանք դիտարկվելու դեպքում, այցելում էին կարգո, և հայտարարագիրը լրացնելու համար վճարում մաքսային միջնորդին:

Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։

Նախկինում առաքանին կարգոյից ստանալու համար վճարում էին բեռնամշակման համար նախատեսված գումար։

Հիմա մաքսային մարմինը առաքանին տրամադրում է փոխադրող ընկերությանը՝ պատվիրատուի հասցեով այն առաքելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Եթե Թրամփը լիներ նախագահ, ապա Պուտինը նստած կլիներ Կիևում. Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը թեկնածություն է առաջադրել Դեմոկրատական ​​կուսակցությունից, կարծում է, որ իր մրցակից…

27 seconds ago

Երկու նախագիծ, որ հարյուրավոր դպրոցականների մոտեցրեց Քոչարի արվեստին

Անցկացրած հարյուր օրերը ընդմիշտ կմնան նրանց հիշողության մեջ։ Կմնան լույսերը, գույները, հիացած հայացքներն ու արվեստային հրավառությունը Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջը։…

7 mins ago

Արևմուտքը Վրաստանի նախկին վարչապետին առաջարկել էր պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ. Իվանիշվիլի

Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, որը…

12 mins ago

Առաջին անգամ մեկ QR ուղետոմս գնելու դիմաց կստանաս ևս 10 ուղետոմս. Telcell

Telcell Wallet-ից հաղորդում են նոր նախաձեռնության մասին, որով մեկ QR ուղետոմս գնելու դիմաց քաղաքացիները կստանան ևս…

14 mins ago

Քննարկվել է Սյունիքի զարգացմանն առնչվող հարցեր

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանն այսօր ընդունել են…

15 mins ago

Կոալիցիայի ինքնաթիռները 20 անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիան շարունակում է վտանգավոր իրավիճակներ ստեղծել Սիրիայի երկնքում՝ խախտելով դեկոնֆլիկտացիայի…

20 mins ago