Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային երթեւեկությունը:
«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ հեղեղաջրերը լցվել են «մետրոպոլիտենի կայարանները, բոլոր գետնանցումները եւ թունելները»:
Հեղեղվել է նաեւ Բաքվից «Հեյդար Ալիե» օդանավակայան տանող ճանապարհը, հազարավոր մեքենաներ ողջ գիշերը մնացել են խցանումների մեջ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԻՆ «մոբիլ խմբերը տարհանել են վտանգի մատնված ութ քաղաքացիների»:
«Թուրան» գործակալությունն իր հերթին գրում է, որ «ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հեղեղումների հետեւանքով կան տուժածներ»:
Առավել վտանգավոր իրավիճակ է Բաքվի մերձական ավաններում, որտեղ ջրահեռացման համակարգ առհասարակ գոյություն չունի: Բազմաթիվ մասնավոր տներ նկուղային եւ առաջին հարկերը լցվել են հեղեղաջրերով:
MeydanTV առցանց ռեսուրսը ծաղրել է Բաքվի գործադիր իշխանությանը, որ «գետնանցումները սալիկապատել է մարմարով, բայց ջրահեռացման համակարգ չի կառուցել»:
Ուշագրավ է, որ Բաքվի «համաշխարհային ջրհեղեղը» տեղի է ունենում Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի գումարման նախօրեին:
Իշխանական մամուլը տարփողում է, որ «քսանութ հազար հյուր ընդունելու համար ամեն ինչ արվել է, բոլոր ծառայությունները կազմուպատրաստ են»:
Իսկ կա՞ երաշխիք, որ խորհրդաժողովի օրերին Բաքվում անձրեւ չի տեղալու:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…