Լրահոս 24/7
23.10.2024

Քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ ավարտվել կամ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 223 դպրոցի և կրթահամալիրի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները:

Ըստ այդմ՝ կառուցման աշխատանքները վերաբերում է 183 դպրոցի, հիմնանորոգման աշխատանքները՝ 17 և նորոգման աշխատանքները՝ 23 դպրոցի:

223 դպրոցներն, ըստ աշակերտական հզորության, 72 հազար է, իսկ 300 դպրոցի դեպքում կլինի 100 հազարից ավելի:

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նաև շինարարական գործընթացի կառավարման բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ըստ այդմ՝ սահմանվել են գնման գործընթացի լավարկումներ նախատեսող կարգավորումներ, իրականացվել են արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ, ծրագրի ժամանակին իրագործելու նպատակով իրականացվել են պետական, համայնքային և մասնավոր կազմակերպությունների գործողությունների համաժամանակյա համակարգման ուղղությամբ աշխատանքներ:

Զեկուցվել է, որ 2020-2022թթ. մեկնարկել են 29 դպրոցում մարզադահլիճների կառուցման և վերակառուցման աշխատանքներ:

Փոխվարչապետի զեկուցմամբ, ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 364 մանկապարտեզի և նախակրթահամալիրների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Ըստ այդմ՝ 157 մանկապարտեզում աշխատանքներն ավարտված են, 207-ը՝ ընթացքի մեջ են:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլոր բնակավայրերում նախադպրոցական հասանելիություն ապահովելու Կառավարության ծրագրի իրականացման նպատակով իրականացված վերլուծությունը ցույց է տվել, որ 244 բնակավայրում բացակայում է նախադպրոցական հաստատությունների հասանելիությունը:

Փոխվարչապետը նշել է, որ խնդիրը լուծելու նպատակով հաջորդիվ կառուցվելիք մանկապարտեզները ներառվելու են վերոնշյալ բնակավայրերում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 342 մլրդ դրամ:Ներկայացվել են նաև ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

Վարչապետն անդրադարձել է շինարարության ընթացքում ի հայտ եկող մի շարք հարցերի, մասնավորապես՝ նախագծային, որոնց առաջիկայում անհրաժեշտ է անդրադառնալ և հասցեագրել:

Կառավարության ղեկավարի հաջորդ դիտարկումը վերաբերել է շահագործման հանձնված դպրոցների հետ անընդհատ կապ պահպանելու անհրաժեշտությանը՝ շահագործումից հետո ժամանակ առ ժամանակ անպայման պետք է վերադառնալ, մարդկանց հետ խոսել, ծանոթանալ առկա խնդիրներին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև մեկից ավելի տիպային նախագծեր ունենալու կարևորությունը՝ կախված տեղադիրքերից և տարբեր գործոններից:

Ծրագրի իրականացման գործընթացում վարչապետը կարևորել է ստանդարտի սահմանումը՝ ֆունկցիոնալության, որակի, գույքային.

«Ինչքան պրոբլեմների հետ բախվում ենք շինարարության ոլորտում, նույնքան պրոբլեմների բախվում ենք գույքային ապահովման ոլորտում»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում է ստանդարտների վերանայման գործընթաց, որպեսզի գույքի ձեռքբերումը լինի ավելի նպատակային:

Նախարարը հայտնել է, որ գույքի ձեռքբերման հաջորդ տարվա մրցույթներն արդեն վերանայված ստանդարտներով կիրականացվեն՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձի բոլոր ուսումնասիրությունները:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև հետագա բյուջետավորման մեջ ստանդարտներ սահմանելու անհրաժեշտությանը:

«Շենքը կառուցեցինք, հանձնեցինք, ու հանձնման պահից մեկնարկում է դրանց մաշեցման գործընթացը: Այսինքն՝ հետո ինչպե՞ս պետք է բյուջետավորվի այդ շենքի և գույքի պահպանումը, որպեսզի այն երկար ծառայի: Մենք պետք է պլանավորենք, որ ինչ-որ մի պահի այդ գույքը պետք է շրջանառությունից դուրս գա և նոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող գույք մտնի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում կարևորել է նաև գունային ստանդարտի սահմանումը, ինչն էական նշանակություն ունի նաև սոցիալ-հոգեբանության առումով.

«Այն գյուղից գյուղ, մարզից մարզ, քաղաքից քաղաք կտրտվածության այդ հոգեբանությունը հաղթահարելու փոքր, բայց կարևոր գործոն է: Մարդը տեսնում է, որ իր գյուղում դպրոցը նույն գույնի է: Մարզային, տեղային ընկալումները նաև այս միջոցով հնարավորինս պետք է ցրենք»:

Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ նախանշված նպատակներին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերն արդյունավետ իրականացնելու, շինարարական տեմպերն ըստ ծրագրվածի պահպանելու նպատակով:

Լրահոս
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
13:02
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
12:01
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
11:59
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
Հայաստանում է  Բուլղարիայի նախագահը
11:55
Հայաստանում է Բուլղարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
11:53
Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
13:12
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
12:01
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե