Լրահոս 24/7
24.10.2024

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների՝ ՀՀ մուտքը կխստացվի

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների՝ ՀՀ մուտքը կխստացվի

Հայաստան միգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման համար կխստացվի Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար մուտք գործելու ընթացակարգը։

Ըստ որոշման հիմնավորումների՝ 2024 թ. հունվարի 1–ից մինչև օգոստոսի 28–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայում ՀՀ–ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացիներ։

«Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվամիության, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի (կամ վավեր մուտքի վիզայի) առկայության պարագայում:

Նշված երկրների քաղաքացիներին վիզա կտրամադրվի նաև վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայության դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Ըստ հիմնավորումների՝ հաջորդ պահանջը տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն է (հայտագիր, նամակ, միջնորդություն)։

Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ E-VISA համակարգում կցվում է ոչ թե տուրիստական ընկերության հրավեր, այլ տվյալ օտարերկրացու ՀՀ այցելությամբ հետաքրքրված կողմի հրավերը, որն այցելության իրական նպատակի արժանահավատությունը գնահատելու համար ոչ պակաս կարևոր և օժանդակ փաստաթուղթ է։

Որոշման հիմնավորումներից նաև տեղեկանում ենք, որ 2023թ. ընթացքում ՀՀ մուտքի վիզա ստանալու համար Հնդկաստանի քաղաքացիներից ստացվել է 86,942 դիմում:

Նախորդ տարի՝ 2022թ.-ին դիմումների քանակը կազմել է 34,199, այսինքն՝ 2023թ. ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է 155%-ով կամ 2.5 անգամ: Ստացված դիմումներից 67,628 (78%) բավարարվել է՝ տրվել է մուտքի վիզա։

Բացի այդ, 2023թ. ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 8,364 Հնդկաստանի քաղաքացի, ինչը կազմում է Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին տրված վիզաների 12%-ը:

Վարչական իրավախախտումների ընդհանուր թվում Հնդկաստանի քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 54.4%։

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր