Նախագահին և առաջին տիկնոջը քննադատող թռուցիկներ և աղբ պարունակող օդապարիկը, որն արձակվել է ԿԺԴՀ-ի կողմից, ընկել է կառավարական համալիրի տարածքում, որտեղ գտնվում է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ նախագահի անվտանգության ծառայությանը հղումով։
«Այսօր առավոտյան հյուսիսկորեական աղբատար օդապարիկը պայթել է օդում՝ բեկորներ ցրելով Յոնսան շրջանի կառավարական շենքում», – հայտնել է հետախուզական գործակալությունը: Նրանք հավելել են, որ պարունակությունը վտանգավոր չէ։