Դատելով վերջին մի քանի օրերի ձեռնարկումներից՝ Ադրբեջանում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ քաղաքական շատ մեծ հետաքրքրություն եւ միաժամանակ անհանգստություն կա: Կարճաժամկետ հաշվարկով, երեւի, Իլհամ Ալիեւին ձեռնտու է իշխող «Վրացական երազանքի» հաղթանակը:
Բայց չպետք է անտեսել, որ Ալիեւի քաղաքականությունը կառուցված է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ու Չինաստանի միջեւ հաղորդակցության «բանալին Բաքվում է» սկզբունքի վրա:
Իսկ եթե «Վրացական երազանքը» հաղթի եւ շարունակի Ռուսաստանի հետ մերձեցման, ապագայում՝ նաեւ հաշտության քաղաքականությունը, ապա Եվրամիությունը կդադարեցնի Վրաստանում իրականացվելիք ծրագրերը:
Այդ դեպքում Բաքու-Կարս երկաթուղու աշխարհաքաղաքական կարեւորությունը կնվազի, հետեւաբար ոչ ոք «ադրբեջանական բանալու» կարիքը չի զգա, եւ Ալիեւի ավտորիտար վարչախումբը կհայտնվի ավելի մեծ ճնշումների տակ:
Ադրբեջանին դրական ոչինչ չի խոստանում նաեւ վրացական ընդդիմության հաղթանակը, քանի նոր վրացական ժողովրդավարության նկատմամբ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների քաղաքական վերաբերմունքն ադրբեջանական հանրությանը կարող է մղել ավտորիտարիզմի դեմ պայքարի:
Ամենեւին էլ պատահական չէ, որ Եվրախորհրդարանը Վրաստանում ընտրություններից երկու օր առաջ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որտեղ ԵՄ գործադիր մարմիններին առաջարկված է ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, ինչպես եւ վերանայել այդ երկրի հետ ձեռք բերված գազային համաձայնագիրը:
Սա շատ թափանցիկ ազդակ է, որ Ադրբեջանը կարող է իրոք ծանր պատժամիջոցների ենթարկվել, եթե շարունակի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունը: Եվրամիությունը նման հստակ պահանջ ներկայացրել է Վրաստանին, Ադրբեջանի դեպքում վերաբերմունքն առայժմ միանշանակ չէ:
Միացյալ նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Սալիվանը հոկտեմբերի 24-ին զգուշացրել է, որ Վաշինգտոնը հետեւում է, թե հարեւան երկրներից որն է Վրաստանի իշխող կուսակցությանն աջակցություն ցուցաբերում:
Վրացական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Քվեմո Քարթլիում, որտեղ զգալի քանակությամբ ադրբեջանցիներ են բնակվում, քարոզարշավին «ներգրավվել են այլ երկրների քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիներ»: Ի՞նչ ազդեցություն ունի այդ միջոցառումների վրա Ադրբեջանի իշխանությունը:
Երրորդ օրն է՝ ալիեւյան քարոզչության խոսափող haqqin.az-ի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւը Թբիլիսիում իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ հարցազրույցներ է վարում: Չպետք է կասկածել, որ նա գործում է Ալիեւի աշխատակազմի հրահանգով:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…