Categories: Facebook

«Իմ քայլի» պատգամավորն ինձ խորհուրդ է տվել «հեռու խաղալ», ապա հիշեցրել, որ ինձնից ավելի փորձառուների «ատամներն են ջարդվել». Դավիթ Խաժակյան

 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Ազգային ժողովի «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը իր՝ Խաժակյանի կոլեգաների միջոցով զգուշացրել է հեռու մնալ իրենից՝ Խաժակյանի գրառումն ընդունելով որպես անձնական տիրույթն անցնող։ Դավիթ Խաժակյանի գրառման մեջ ասվում է.

«Ազգային Ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ մեկնաբանություն էի արել պատիս, որի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում: Դանիելյանը գրառումս համարել է անձնական տիրույթն անցնող և իմ ԱԺ կուսակից ընկերներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին ֆեյսբուքյան հաղորդագրության միջոցով հորդորել ինձ «օգնել սերտել» մի քանի հանգամանք:

Մասնավորապես գրել էր, որ վերջին անգամ «խորհուրդ է տալիս հեռու խաղալ», որ իր հետ կապված «հանգամանքները անձնականացնելու և իրեն փորձել կծմծելու փորձերի վրա ինձնից շատ ավելի փորձառուների ատամներն են ջարդվել»: Դանիելյանը ակնարկում էր, որ ես չարաշահում եմ խմբակցությանն ամրակցված մեքենան և նախազգուշացնում, որ հաջորդը իր կողմից հրապարակային փուլն է:

Պարոն Դանիելյան, ձեր անելիքը կարող եք հրապարակավ ասել:

Երբ իմ տեսակետներից որևէ մեկը վիրավորվում է պատրաստակամություն եմ հայտնում միտքս պարզաբանելու, ինչը քիչ առաջ փորձեցի անել Դանիելյանի հետ հեռախոսազրույցում: Ցավոք պարոն Դանիելյանը ատամներ ջարդելու իր ձևակերպումից հետ չկանգնեց, ինչն էլ և հիմք հանդիսացավ այս գրառումս կատարելու և ցույց տալու ԱԺ Իմ Քայլը պատգամավորի խոսելաոճը»:

Նշենք, որ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մամուլի մի հրապարակում, որին զուգահեռ գրել էր. «Նկատի ունենալով, որ Համազասպ Դանիելյանի կինը Երևանի ավագանու Իմ Քայլի անդամ է, նա ամենալավ տարբերակը չէր ԱԺ-ից Մարությանին պաշտպանելու համար: Շահերի բախում կա, բան կա…»։

editors

Recent Posts

«Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը

«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ Նա սպանված Նասրալլայի զարմիկն է,…

41 mins ago

Հայ ոստիկաններին է ներկայացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձը

Կրթության նոր մեթոդաբանությամբ քրեական ոստիկանների պատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Մասնագիտական կարողությունների առավել բարելավման և…

42 mins ago

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հռոմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մինչ հոկտեմբերի 1-ը կգտնվի Հռոմում։ Այցի ընթացքում երկու…

2 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին…

2 hours ago

«ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների առաջնորդների խոստումները կեղծ էին». Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտ միջոցներ…

2 hours ago

Մայր Տաճարում մեկ շաբաթ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող…

2 hours ago