Լրահոս

Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ

Ֆասթ Բանկը  գործարկել է UBPay վճարահաշվարկային համակարգը, որը հնարավորություն է տալիս Բանկի հաճախորդներին պարզ և արագ դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Փոխանցումներ և ստացումներ հնարավոր է իրականացնել 24/7 գրաֆիկով Ֆասթ Բանկի մասնաճյուղերում:

Ֆասթ Բանկի հաճախորդներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել ստացողի տվյալները՝ անուն, ազգանուն, ստանալ Ֆասթ Բանկի կողմից տրամադրված ստուգիչ կոդը և գումարը փոխանցել ստացողին, որը րոպեների ընթացքում հասանելի կդառնա վերջինիս։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումներ կարող են կատարել՝ մոտենալով UBPay վճարահաշվարկային համակարգին միացած ստացման կետերից։ 

Փոխանցումների մանրամասներ․

Ուղարկման արժույթը ՌԴ ռուբլին է, իսկ ստացման արժույթը` ՀՀ դրամը և ՌԴ ռուբլին
Դեպի ՌԴ ուղարկման համար կիրառվող սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, իսկ ստացման համար սակագին չի կիրառվում
Մեկ փոխանցման առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ կամ 500,000 ռուսական ռուբլի է։
Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ կամ 100 ռուսական ռուբլի է։
Փոխանցման, ստացման, արժույթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Ֆասթ Բանկի պաշտոնական կայքից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

11 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

12 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

13 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

13 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

15 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

17 hours ago