Լրահոս 24/7
31.10.2024

Թուրքիայի հետ ունենք դինամիկ, դրական երկխոսություն. Միրզոյան

Թուրքիայի հետ ունենք դինամիկ, դրական երկխոսություն.  Միրզոյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև հարևան Իրանի հետ հարաբերություններին, կարևորելով դրանք՝ նշեց, որ «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությամբ հայկական կողմը քննարկում է և ապագայում զարգացումներ կլինեն նաև ԻԻՀ-ի հետ՝ դյուրինացնելու մեր տրանսպորտային անցումները երկու երկրների միջև:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նախարարը նշեց, որ ունենք դինամիկ երկխոսություն:

«Թուրքիայի հետ կրկին ունենք դինամիկ երկխոսություն, դրական երկխոսություն։

Հիշեցնեմ, որ երկու երկրների փորձագետները, գերատեսչությունները աշխատանքներ էին տարել սահմանին գտնվող անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ։ Հիմա այդ աշխատանքները տարվում են և տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ։

Մեր երկխոսությունը նախևառաջ նրա մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություն և ընդհանրապես կարգավորեն իրենց հարաբերությունները»,- ասաց Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։

«Մեր գնահատմամբ՝ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չի, և մենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ ունենք առանց նախապայմանների, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ՝ սկզբում մասնակի բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։

Կան ավելի փոքրամասշտաբ համատեղ որոշ նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված։ Ուզում եմ ասել, որ այստեղ էլ կա դինամիկ երկխոսություն։ Ուզում եմ կրկին լավատեսություն հայտնել այն մասին, որ մոտ ապագայում կունենանք այստեղ առաջընթաց»,- հավելեց Միրզոյանը։

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր