Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից. 2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել 500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն:














