Լրահոս 24/7
31.10.2024

Թուրքիայում էթնիկ քուրդ քաղաքետ է ձերբակալվել

Թուրքիայում էթնիկ քուրդ քաղաքետ է ձերբակալվել

Հոկտեմբերի 30-ի առավոտյան՝ 05:30-ին իր բնակարանում ձերբակալվել է Ստամբուլի Էսենյուրտ համայնքի քաղաքապետ, էթնիկ քուրդ Ահմետ Օզերը:

Նրան ներկայացվել է Քրդական բանվորական կուսակցության հետ կապի եւ «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանք:

Ահմետ Օզերը ծնունդով Վանից է, հայտնի գրող, գիտնական-մանկավարժ, որպես պրոֆեսոր, ռեկտորի տեղակալ եւ դեկան է պաշտոնավարել Թուրքիայի մի շարք համալսարաններում:

Էսենյուրտի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել քրդամետ DEM կուսակցությունից եւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության աջակցությամբ այս տարվա մարտի 31-ի մունիցիպալ ընտրություններում հաղթանակ տարել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա դատարանում չի ընդունել առաջադրված մեղադրանքը:

Նախաքննությունը որպես «իրեղեն ապացույց» է ճանաչել քաղաքապետարանում խուզարկության ժամանակ հայտնաբերված մի ամսագիր, որտեղ քրդական հարցի շուրջ հրապարակումներ կան:

Օզերը դատարանում ասել է, որ ամեն օր հազարավոր մարդիկ են դիմում քաղաքապետարան, ընդունելության արժանանում, եւ ինքը չի կարող պատասխանատու լինել, թե նրանք ինչ կարող են թողնել որեւէ սենյակում:

Օզերը դատարանի որոշմամբ «ժամանակավորապես հեռացվել է» Էսենյուրտի քաղաքապետի պաշտոնից:

Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում քրդական հարցի շուրջ Թուրքիայում քննարկումներ են սկսվել: Իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ Ազգայնական շարժում կուսակցություններն առաջարկել են, որ Քրդական բանվորական կուսակցությունը լուծարվի, դադարեցնի զինված պայքարը եւ «դառնա համաթուրքական քաղաքական գործընթացների մասնակից»:

Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունների համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի առաջնահերթություն է համարել «ներքին կայունության ապահովումը եւ արտաքին սահմանների պաշտպանությունը»:

Թուրքիան լայնածավալ պատժիչ գործողություններ է իրականացնում Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում, որտեղ քրդական ուժերը փորձում են կազմավորել իրենց իշխանությունը:

Ահմետ Օզերի ձերբակալությունը կարող է խաթարել «Արդարություն եւ զարգացում» եւ քրդամետ DEM կուսակցության միջեւ քննարկումները:

Էրդողանը նախապատրաստվում է Թուրքիայի նոր սահմանադրություն ընդունել:

Ըստ երեւույթին, դա արվում է, որպեսզի նա եւս մեկ ժամկետով իշխանություն ունենա: Բացառված չէ, սակայն, որ ներքին խմորումները հանգեցնեն ներքաղաքական լուրջ դիմակայության:

Էրդողանը կառավարության վերջին նիստից հետո խստորեն քննադատել է ԱՄՆ-ին, որ Իսրայելի միջոցով «ձգտում է անկայունություն հրահրել Թուրքիայի արեւելյան սահմաններին»։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր