Լրահոս 24/7
31.10.2024

Կվերակառուցվի կամ հիմնանորոգվի ևս 300 նոր դպրոց

Կվերակառուցվի կամ հիմնանորոգվի ևս 300 նոր դպրոց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդակցությանը, հայտարարել է, թե ըստ էության, 90-ականների սկզբից մինչև 2017թ. Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է 192 դպրոց, մեծ մասը՝ աղետի գոտում:

Ըստ նրա, խոսքը Շիրակի և Լոռու մարզերի այն դպրոցների մասին է, որոնք 1988 թվականի երկրաշարժից փլուզվել են կամ անհրաժեշտ է եղել զրոյից նոր դպրոցներ կառուցել: Ինչ վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 223 դպրոցում իրականացվող աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ընդհանուր առմամբ՝ առնվազն վատ չէ մեր ծրագրի ընթացքը, նույնը կարելի է ասել մանկապարտեզների մասին: Մանկապարտեզների ծրագրի ընթացքն ավելի լավն է: Մենք պետք է հետևողական շարունակենք, և այս ծրագիրը շատ կարևոր է, բայց ինչպես արդեն Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ քննարկում եղավ, երկխոսություն եղավ. իսկ ի՞նչ է լինելու 300 դպրոցի ծրագրի՝ այս ծրագրի ավարտից հետո:

Տեղի է ունենալու հետևյալը՝ հաջորդ 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագիրն է սկսելու:

Մենք արդեն պայմանավորվեցինք, որ այսօրվանից առանց մեր ընթացիկ շինարարական աշխատանքները կանգնեցնելու, դանդաղեցնելու, վնասելու, մենք գույքագրում ենք այն դպրոցների ցանկը, որ առաջին 300-ն ավարտելուց հետո, պետք է սկսենք երկրորդ 300-ը:

Իսկ դա նշանակում է, այսինքն՝ ակնհայտ է արձանագրումից, որ այդ երկրորդ 300-ի անհրաժեշտությունն ակնհայտ է: Երրորդ 300-ի անհրաժեշտությունը կգնահատվի արդեն երկրորդ 300-ի իրականացումից հետո»:

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր