Լրահոս 24/7

Սաուդյան Արաբիայի արքայազնը կմասնակցի ՀՀ-ում անցկացվելիք համաժողովին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։

Նորին թագավորական մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Նորին հանգուցյալ թագավորական մեծություն արքայազն Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հինգերորդ որդին է՝ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական և մարդկային զարգացման ջատագով:

Վերջինս Նյու Յորքում տեղակայված Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է, բացի այդ նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (NCUSAR) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ։

2020 թվականի հոկտեմբերին Նորին Մեծությունը նշանակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) նախագահ։

AGFUND-ը ծառայում է մարդկային զարգացման հիմնախնդիրների լուծմանը՝ առանց խտրականության թիրախավորելով հասարակության բոլոր շերտերին:

2018 թվականին վերջինս իր կնոջ՝ Արքայադուստր Սորա բինթ Սաուդ Ալ Սաուդի հետ հիմնադրել է Ahyaha հիմնադրամը, որի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերն աջակցում են սոցիալական զարգացմանը, կանանց հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ նպատակների։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

12 minutes ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

30 minutes ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

52 minutes ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

1 hour ago

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

2 hours ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

2 hours ago