Մեր պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ կրկնապատկվում են այս տարի, կրկնապատիկից ավելին են և մեր բյուջերի և եկամուտների 90 և ավելի տոկոսը հավաքագրվում է խոշոր հարկ վճարողներից։ Այս մասին այսօր 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախարար Ռուստամ Բադասյանը։
«Իմ նշած թվերը ամբողջովին վերաբերվում էին խոշոր հարկ վճարողներին և ովքեր ձեր մտքին կան խոշոր հարկ վճարողներից, վերցրեք համեմատեք, ինչքան էր հարկ վճարում, ինչքան էր շահութաբերության մակարդակը, տեսեք, թե այս տարիների ընթացքում ինչ են դարձել շահութաբերությունները»,-ասաց Բադասյանը։














