Լրահոս 24/7
04.11.2024

Սանոսյանը՝ ավիացիոն սև ցուցակից դուրս գալու գործընթացի մասին

Սանոսյանը՝ ավիացիոն սև ցուցակից դուրս գալու գործընթացի մասին

Ավիացիոն սև ցուցակում հայտնվելու պատճառն արձանագրված 41 թերություններն էին: Ես կարող եմ հայտարարել, որ 40 թերությունը վերացված է, իսկ 1 թերության վերացումը կավարտվի դեկտեմբերին:

Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե երբ է Հայաստանի ավիացիան դուրս գալու Եվրոպայի սև ցուցակից:

«Մեր գլխավոր խնդիրը եղել է տեսուչների, մասնագետների պակասը, և այդ պակասի մի մասը լրացրել ենք արդեն, և ևս մի քանի մասնագետ ունենք, որոնք վերապատրաստման փուլում են, դասընթացների են, և վերապատրաստումը կավարտվի դեկտեմբերի կեսերին:

Հաշվի առնելով, որ բավականին մոտ ենք արդեն, որ կարողանանք դիմել ԵՄ ավիացիոն գործընկերներին, որպեսզի դիտարկեն, ուսումնասիրություն անեն, որ սև ցուցակից դուրս գանք, մենք արդեն հոկտեմբերին նախաձեռնել ենք այդպիսի պրոցես, այսինքն՝ դիմել ենք գործընկերներին, որպեսզի կազմենք այն աշխատանքային պլանը կամ գրաֆիկը, թե ինչ փուլերով պետք է անցնենք, որպեսզի փաստվի, որ այդ թերությունները վերացված են, և հայկական ավիացիան դուրս գա սև ցուցակից»,- ասաց նախարարը:

Սանոսյանը նշեց, որ նոյեմբերի 13-ին եվրոպական գործընկերների հետ տեսակապով խորհրդակցություն է նշանակվել, որի ժամանակ կձևավորվի ճանապարհային այն քարտեզը, համաձայն որի՝ գործընթացն ավարտին կհասնի:

«Շատ հույս ունեմ, որ մենք խնդիրները վերացրել ենք կամ վերջին խնդիրների վերացման ճանապարհին ենք: Այդպիսի հույս տալիս է ինձ այն, որ այս ընթացքում՝ նաև 2024 թվականի սկզբին, ունեցանք ՀՀ-ում անցկացված ԻԿԱՕ-ի աուդիտ: ԻԿԱՕ-ն ավելի բարձր մարմին է, քան եվրոպական այն մարմինը, որը ստուգումներ էր իրականացրել, և ԻԿԱՕ-ի արձանագրությունը ցույց տվեց, որ մենք բազմաթիվ թերություններ վերացրել ենք»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ հայկական կողմն արդեն իսկ դիմել է գործընկերներին, որպեսզի առաջիկա ամիսներին ուսումնասիրություն իրականացնեն Հայաստանի ավիացիոն ոլորտում:

Լրահոս
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը