Categories: Հայաստան

Հյուրանոց և հիվանդանոց կառուցելու մասին որևէ փաստաթուղթ չի եղել, էմոցիաները գնահատել չեմ ուզում. Հակոբ Կարապետյան

 

Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպած մեծահարուստները ներդրումային որեւէ առաջարկ փաստաթղթային տարբերակով չեն ներկայացրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Աբու Դաբիի թագաժառանգը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում, նրանք անձամբ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Նպատակ են ունեցել Երեւանում կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց կառուցել, ինչպես նաեւ երկու հյուրանոց:

«Հանդիպումը տեւել է ընդամենը կես ժամ, եւ մարդիկ հիասթափված դուրս են եկել ու իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,- նշել է Ծառուկյանը:

Քաղաքապետի խոսնակն ասաց, որ նշված կոնկրետ նպատակների մասին տեղյակ չէ, բայց դրանք իրագործելու համար որեւէ նախագիծ չի ներկայացվել:

– Ես գիտեմ, որ պարոն Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղաքապետի աշխատասենյակում ամիսներ առաջ տեղի է ունեցել հանդիպում: Նման կարգի հանդիպումներ տարբեր պոտենցիալ ներդրողների կամ հետաքրքրված անձանց հետ տեղի են ունենում, եւ անկախ նրանից, թե ով է հանդիպման մասնակիցը (ամենայն հարգանքով) եւ անկախ նրանից, թե ինչպիսի տիտղոս է կրում կամ ինչպիսի ծագումնաբանություն ունի, քաղաքապետարանը ու մասնավորապես քաղաքապետը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Երեւան քաղաքի զարգացման պատկերացումներին համապատասխան:

Շարունակությունը՝ armtimes.com

editors

Recent Posts

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

2 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

3 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

3 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

3 hours ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

3 hours ago