Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև։
Այցի ծրագիրը, ըստ նախնական տվյալների, ներառում է հանդիպումներ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համատեղ մամուլի ասուլիս արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։
Բերբոքը Կիև է ժամանել վաղ առավոտյան հատուկ գնացքով: Սա նրա ութերորդ այցն է Ուկրաինա՝ պատերազմն սկսվելուց ի վեր: Վերջին անգամ Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինա էր այցելել մայիսին։
«Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին: Մենք կաջակցենք ուկրաինացիներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մեր կարիքն ունեն»,- Կիև ժամանելուն պես ասել է նախարարը։
Բերբոքի խոսքով՝ 170 միլիոն եվրոն, որը Գերմանիան հատկացրել է Ուկրաինային արտակարգ էներգետիկ օգնության համար, պատասխան է ջերմային կայաններին և էլեկտրահաղորդման գծերի ավերմանը:
Իսկ աջակցությունը հակաօդային պաշտպանության ոլորտում, ըստ Բերբոքի, պատասխան է ռուսական անօդաչու սարքերի հարվածներին:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…