ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնին:
«ԱՄԷ դեսպանատան մեր գործընկերների հետ համագործակցության բազմաշերտ և շատ դրական փորձառություն ունենք: Դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին դարձել է մեր երկրի և մեր նախարարության բարեկամը, ով մշտապես համագործակցության պատրաստակամություն է հայտնում: Մենք բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ ունենք, նորերի մասին քննարկումներն ընթանում են: Նախատեսում ենք, որ առաջիկայում ևս համատեղ ծրագրեր կիրականացնենք՝ ուղղված հավասար հնարավորությունների ստեղծմանը»,- ԱՄԷ հիմնադրման 48-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասել է նախարար Բաթոյանը:
Հանդիսության ընթացքում հատուկ նվերների են արժանացել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսե» զարգացման կենտրոնի և «Իմ ուղին» ցերեկային վերականգնողական կենտրոնի 6 սաները, որոնց ԱՄԷ ճանաչողական այցի հավաստագրերը հանձնել է Զարուհի Բաթոյանը: