Լրահոս 24/7

Էրդողանը փորձում է Թուրքական պետությունների կազմակերպության ամրությունը

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը մեկնել է Բիշքեկ: Նրա պատվիրակության կազմում ընդգրկված են մի քանի նախարարներ, այդ թվում՝ արտգործնախարար Ֆիդանը, պաշտպանության նախարար Գյուլերը, Ազգային հետախուզության տնօրեն Քալընը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բիշքեկի «Մանաս» օդանավակայանում Էրդողանին անձամբ դիմավորել է Ղրղզստանի նախագահ Ժապարովը: Հաջորդ օրը կայացել են Էրդողան-Ժապարով բանակցությունները, որոնց ավարտին կողմերը հրապարակային մի քանի փաստաթուղթ են ստորագրել գյուղատնտեսության, առեւտրի, կրթության եւ մշակույթի ոլորտում համագործակցության մասին:

Պաշտոնական տեղեկատվությունն, իհարկե, Էրդողանի Բիշքեկ այցի բուն նպատակի դիվանագիտական քողարկում է: Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ Ազգային հետախուզության տնօերնը հազիվ թե Բիշքեկ են մեկնել, որպեսզի լսեն Ղրղզստանի համալսարանի մասին Էրդողանի գովասանքի խոսքերը:

Իր խոսքում Էրդողանը Ղրղզստանին շնորհակալություն է հայտնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Պաղեստինի վերաբերյալ հստակ կողմնորոշման համար:

Բիշքեկ մեկնելուց առաջ Էրդողանը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստում խոսել է Պաղեստինի հարցում իսլամական համերաշխության ամրապնդման մասին, կարեւորել նաեւ Թուրքական պետությունների կազմակերպության դերը:

Ղրղզստանը Կենտրոնական Ասիայի թույլ օղակներից մեկն է, որտեղ վերջին մեկուկես տասնմյակում մի քանի անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել:

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը մնում է ծանր, չեն կարգավորվում հարեւանների հետ վեճերը: Անվտանգության առումով Բիշքեկի մինչեւ վերջին ժամանակներս մեծապես կախված էր Մոսկվայից:

Անցյալ տարի Ղրղզստանի նախագահն այցելել է Թուրքիա, ձեռք են բերվել ռազմա-պաշտպանական բնագավառում համագործակցության պայմանավորվածություններ:

Թուրքիան համանման պայմանավորվածություններ ունի նաեւ Ղազախստանի հետ: Վերջերս ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել Ուզբեկստանը եւ Ադրբեջանը:

Պաղեստինի անկախության ճանաչման հարցում Թուրքական պետությունների կազմակերպության դերի ընդգծումը, հավանաբար, առիթ է, որպեսզի Էրդողանը փորձի պարզել, թե այդ կառույցը որքանով է ամուր եւ աշխարհաքաղաքական ինչ գործոն կարող է լինել:

Կազանում Պուտին-Էրդողան բանակցությունները, երեւում է, արդյունավետ չեն եղել: Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահը պետական այցով մեկնում է Ղազախստան, որ Կենտրոնական Ասիայի միակ երկիրն է, որին տրվել է ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ:

Ռուսաստանյան մամուլում անհանգստություն է հնչում, որ Անկարան Ռուսաստան «պանթուրքիզմ է բերում»։

Ավելի քան երկու դար Կենտրոնական Ասիան գտնվել է Ռուսական կայսրության աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթում: Թուրքիան ձգտում է միջազգային ինքնուրույն դերակատարության: Այդ նախագծի ակտուալացման համար Թուրքական պետությունների կազմակերպության իրոք ինստիտուցիոնալացումը մեծ նշանակություն կունենա:

Բայց ինչպե՞ս են Թուրքիան եւ Ռուսաստանը «կիսելու» Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները եւ Ադրբեջանը:

Քառասունչորսօրյա պատերազմից եւ ԼՂ հայաթափումից հետո Ադրբեջանը հայտնվել է Մոսկվայի ուղղակի միջամտության գոտում: Այնքան, որ Բաքվի իշխանամերձ մամուլը գրում է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունները գործնականում չեն աշխատի, եթե դրանց իրականացմանը Ռուսաստանը չմասնակցի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…

15 minutes ago

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…

44 minutes ago

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

56 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

1 hour ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

2 hours ago

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահով հայ գերիներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին…

2 hours ago