Լրահոս 24/7

Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար. Պապոյան

Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են, մյուս 150 մլն դոլարն ուզում են վերցնել մեր բանկերից, և այստեղ որոշակի պետական աջակցության ակնկալիք կա:

Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին, թե ինչ զարգացումներ կան Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:

«Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրել է աուդիտ, և աուդիտի արդյունքում կպարզվի՝ մենք կմտնե՞նք դրա տակ, թե՞ չէ, թե՞ Ամուլսարը գնա, ֆինանսավորման այլ աղբյուր ման գա, կամ, օրինակ, ասենք, դա պետք է տեղի ունենա առանց Հայաստանի մասնակցության:

Մենք հույս ունեինք, որ, այնուամենայնիվ, հանքի բուն շահագործումը կսկսվի չորրորդ եռամսյակում, և այդ դեպքում նաև մեր համախառն արդյունաբերական արտադրանքի աճը եկող տարի կլինի ավելի բարձր, քան այս տարի է եղել: 5,3 տոկոս էինք ակնկալում, այս տարի՝ 3,7 տոկոս: Հենց դրա հաշվին էինք ակնկալում այդ աճը»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

4 minutes ago

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

18 minutes ago

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

51 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

1 hour ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

2 hours ago