ԿԳՄՍ նախարարության մոտից 24 անձ բերվել է ոստիկանություն, ներառյալ որոշ ժամանակ առաջ ոստիկանություն բերված 4 քաղաքացին: Այս մասին Tert.am-ի հարցին, թե քանի անձ է Վազգեն Սարգսյան փողոցից բերվել ոստիկանություն, ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը. «Ձեր նշած տարածքից ընդհանուր 24 անձ է բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին , Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով»: