Լրահոս 24/7

Քննակվել են ԵՄ օրենսդրությանը մոտարկման պարտավորությունները

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ծրագիրն իրականացրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող (ՀԸԳՀ) մոտարկման պահանջների, գործընթացների և խնդիրների թեմայով աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն էր աջակցել արդարադատության նախարարությանը և առանցքային գերատեսչությունների ներգրավված անձնակազմին՝ արդյունավետորեն իրականացնելու ՀԸԳՀ-ի շրջանակներում ստանձնած Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման պարտավորությունները:

Բացման խոսքով ներկայացել են «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հայրապետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրնակ Հեսսը և «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ղեկավար Յուջին Ստյուարտը:

Նրանք կարևորել են իրավական մոտարկման նշանակությունը ինչպես ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից, այնպես էլ Հայաստանում սոցիալ-տնտեսական հարաբերությունների բարելավման տեսանկյունից:

Տիգրան Դադունցը նշել է, որ ԵՄ օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգման գործընթացը մեկնարկել է 2024 թ. հունվարից և այս մեխանիզմով արդեն ստուգում է անցել շուրջ 20 նորմատիվ իրավական ակտի նախագիծ:

«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենն ընդգծել է, որ մոտարկման համապատասխանության ստուգման ենթակա նախագծերի ստացման պարբերականությունը արդեն տարեվերջին աճման միտումներ է դրսևորում:

Աշխատաժողովի ընթացքում Յուջին Ստյուարտը, Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը և ԵՄ օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգման աշխատանքներին ներգրավված փորձագետ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել են մոտարկման գործընթացի ընդհանուր բնութագիրը, դրա շրջանակներում հաճախ առաջացող մարտահրավերները, ինչպես նաև քննարկել ներկաների բարձրաձայնած այլ հարցադրումներ:

Քննարկումների արդյունքներով՝ ներկաները պատրաստակամություն են հայտնել այսուհետև ավելի հետևողական լինել ԵՄ օրենսդրության մոտարկման առնչությամբ աշխատանքների նկատմամբ և ձևավորել մոտարկման համապատասխանության ստուգման օրինակելի պրակտիկա:

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

37 minutes ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

20 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

21 hours ago