Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ երկրների առաջնորդների, հանդիպել և զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: