

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին:
Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր մեջ ներառում է 6 լաբորատորիա և 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների ու վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական կողմնորոշման ու նախնական փորձառության ձևավորման լսարան:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաներին, որոնք հիմնվել են ծրագրի շրջանակում և ամբողջովին արդիականացվում են:
Լաբորատոր սարքավորումներով համալրման գործընթացը շարունակվում է. ծրագրի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի:Ժաննա Անդրեասյանն իրականացված աշխատանքներն ու նոր ստեղծվող ենթակառուցվածքները կարևոր նախադրյալ է համարել որակյալ կրթության կազմակերպման առումով:
Նախարարը կարևորել է ծրագիրը՝ շեշտելով, որ ապագա ուսուցիչների համար ԲՏՃՄ կրթության ոլորտում կիրականացվի արդյունավետ մասնագիտական կրթություն, իսկ գործող ուսուցիչների համար այստեղ կարող են վերապատրաստման դասընթացներ կազմակերպվել:
Ստեղծված պայմանների շնորհիվ ուսանողները և վերապատրաստման դասընթացների մասնակիցները կծանոթանան հանրակրթության նոր չափորոշիչներով սահմանված ուսուցման նորարար մեթոդներին և լաբորատոր աշխատանքներին։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև ուսումնակրթական մասի բովանդակային մշակման անհրաժեշտությունը:
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծել է՝ տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա նաև արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը։
ՀՊՄՀ-ի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի ընթացքում կենտրոնում հնարավորություն կունենան իրականացնել հետազոտություններ՝ հետադարձ կապի հիման վրա առաջարկելով նոր ուսումնամեթոդական ռեսուրսներ։
Լաբորատորիաներն անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, սարք-սարքավորումներով հագեցնելու գործընթացն իրականացվում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված պայմանագրով:
Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը:
Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնը միտված կլինի ներկա ու ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, նորարարական, գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…