Լրահոս 24/7
11.11.2024

Ի՞նչ փուլում է մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցումը

Ի՞նչ փուլում է մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցումը

Մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի կառուցման, նախագծային աշխատանքների ձեռքբերման տեխնիկական առաջադրանքի նախագիծը մասնագիտական խմբի նիստում քննարկվել է հոկտեմբերի 17-ին:

Որոշում է կայացվել, որ նախագիծը վերանայվի, վերամշակվի, լրամշակվի՝ ներառելով նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրություն անելու որոշակի բացադրիչը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով մրցույթ հայտարարելու գործընթացին:

Ըստ նրա՝ խնդիրը, որ դրվել է այս փուլում, նախագիծն արտաքին փորձագիտական համայնքին կամ միջազգային կառույցներին ուսումնասիրության և կարծիքների համար տրամադրելն է:

«Մեր լավագույն պատկերացումներով, եթե մինչև ամսվա վերջ մասնագիտական խմբի հաջորդ նիստը կայանա, և լրամշակված նախագիծը հաստատվի, մենք կգնանք արդեն մրցութային գործընթացի փուլին:

Ձեր հանձանարարությամբ (դիմում է քաղաքապետ Տիգրան Ավինյանին – խմբ.) նախնական բանակցություններ են տարվում նաև միջազգային կառույցների հետ ծրագրի հավանական ֆինանսավորման կապակցությամբ, և առաջիկայում արդեն նախապատրաստվում են տեղական այց, առաքելություն, որի ընթացքում հանդիպումներ կլինեն, և ծրագրի ավելի մանրամասն ուսումնասիրություն կարվի, որպեսզի բանակցությունները մտնեն ավելի դետալացված փուլ:

Զուգահեռաբար քննարկվում է նաև հանրային ներդրումային ծրագիրը, որպեսզի Կառավարության ընթացակարգերով ընթացք ստանա»,- զեկուցեց Անետա Բաբայանը:

Լրահոս
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է