Լրահոս 24/7
11.11.2024

Բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են. Փաշինյան

Բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են. Փաշինյան

Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։

Երևանում տեղի ունեցած Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են, և այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։

«Ուզում եմ գոհունակություն արտահայտել այն վճռականության առիթով, որը մենք ունեցել ենք, ցուցաբերել ենք և, իհարկե, ակնհայտորեն ունենք տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար», – ասաց վարչապետը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին։

Փաշինյանը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն այսօր արդեն նկատելի է, ինչը կարող է առաջացնել լարվածություն։ Վարչապետն ընդգծեց, որ սուբվենցիոն համակարգում որոշակի փոփոխություններ են եղել, որոնք պետք է թույլ տան մեծացնել ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները։

«Իմ մտավախությունն այն է, որ այդ միջոցներով էլ չենք կարողանալու այդ ճեղքը լրացնել, որովհետև այն շատ արագ տեմպերով մեծանում է։ Եվ քաղաքական լարվածությունն այն է, որ կարող է ինչ-որ պահի տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքների նկատմամբ կա խտրական վերաբերմունք, որովհետև այդ ճեղքը աչքի է զարնում հենց այսօր»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ այս հարցերը պետք է քննարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի համապարփակ ու արդարացի լուծումներ լինեն։Հայաստանում խոշորացման չեն ենթարկվել միայն ազգային փոքրամասնությամբ բնակեցված 5 գյուղեր՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ։

Լրահոս
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW