Լրահոս 24/7
11.11.2024

7-8 մլն դոլարով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի. Հայրապետյան

7-8 մլն դոլարով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի. Հայրապետյան

Ես սովորություն չունեմ կուսակցական փակ ֆորմատով քննարկումների բովանդակությունը հրապարակային դարձնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա նշեց, որ այն, ինչ ներթիմային քննարկման համար է, մնում է այդպիսին։

Ինչ վերաբերում է «ArmSat1» հայկական արբանյակի հետ կապված խոսակցություններին՝ Հայրապետյանը նշեց, որ դրա մասով որևէ աղմկահարույց տեղեկատվության չի տիրապետում.

«Մեկ հոդված է ընկել աչքովս, որ միլիոնավոր դոլարների մսխում է տեղի ունեցել։ Դա մամուլից եմ իմացել ու դրան չեմ կարող անդրադառնալ։

«ArmSat1» -ը ուղեծիր ուղարկելով՝ խնդիր չի դրվել ՀՀ բոլոր խնդիրները լուծել։ Նախաձեռնության նպատակը եղել է այն, որ տիեզերական հիմքում գործունեություն մեկնարկի և դրա համար եղել է տարբերակ՝ արբանյակ ունենալ։ Այն տեսալուսանկարահանող արբանյակ է։

Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ ոչ միայն արբանյակ ունենանք, այլև նկարենք։ Սա ապագայի մեջ ներդրում է։Կարող եմ ասել, որ այսօրվանից մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են «ArmSat1»-ի կառավարումը։

Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ լուծաչափերով, որոնք չեն կարող միլիարդավոր դոլարներ արժեցող արբանյակների լուսանկարների որակին լինել, բայց մենք նման խնդիր չենք դրել։

7-8 մլն դոլարով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի։ Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ սա մեզ համար մեկ քայլ առաջ էր՝ տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, հետագայում արդեն մտածելու ավելի ցածր ուղեծրում արբանյակներ ունենալու մասին»։

Լրահոս
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW