Լրահոս 24/7
11.11.2024

Երևանը պատրաստ է մյուս համայնքներին ներկայացնել իր փորձը. Ավինյան

Երևանը պատրաստ է մյուս համայնքներին ներկայացնել իր փորձը. Ավինյան

Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:

ՏԻՄ համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Շնորհավորելով տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի առթիվ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՏԻՄ մարմիններն ունեն մեծ պատասխանատվություն՝ քաղաքացիների կյանքը բարելավելու, համայնքներում որակյալ ծառայություններ մատուցելու և համայնքային կյանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Հաջողությամբ ինքնակառավարվելու համար մենք պետք է ունենանք բավարար ներուժ և կարողություններ՝ արդյունավետորեն օգտագործելու մեր ռեսուրսները և արձագանքելու նոր մարտահրավերներին:

Սա ենթադրում է շարունակական կրթություն, վերապատրաստում, ժամանակակից գործիքներ ու մեթոդներ, ինչպիսին է արհեստական բանականության հետ գրագետ աշխատանքը, ինչը կարող է փոխարինել 100-ավոր խորհրդակցությունների ժամեր: Այս ամենն է, որ թույլ կտա իրականացնել արդյունավետ կառավարում:

Սեփական ռեսուրսների նկատմամբ լիակատար ինքնուրույնությունը և ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման են իրական ինքնակառավարման համար: Այս ուղղությամբ մենք պետք է նպաստենք այնպիսի օրենսդրական և տնտեսական միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ՏԻՄ-երին ապահովել ֆինանսական կայունություն և որոշումների կայացման հարցում լինել անկախ:

Այս ամենը պահանջում է համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, համատեղ ջանքեր և միասնական տեսլական՝ մեր երկրի զարգացման և ապագայի նկատմամբ:

Համոզված եմ, որ միասին կարող ենք կառուցել այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն արժանապատիվ ու պաշտպանված, որտեղ համայնքային կյանքն ավելի կայուն ու բարեկեցիկ կլինի: Երևանը, լինելով մեր երկրի ամենամեծ համայնքը, պատրաստ է ներկայացնել իր փորձը և աջակցել մյուս համայնքներին՝ որպեսզի մեր երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերն ունենան անհրաժեշտ հնարավորություններ՝ իրենց ինքնակառավարման ամբողջ ներուժն իրացնելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով, որ մեր համայնքները միասին ավելի ուժեղ և կենսունակ լինեն»,- նշել է քաղաքապետը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը:

Լրահոս
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW