Radar Armenia-ի տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, խաղատներից մեկում վիճաբանություն էր առաջացել խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի․ հնչել էին նաև կրակոցներ։
Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով։
«Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նշված անձանց կալանավորելու որոշումներ են կայացվել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Սակայն վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն»։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…