Լրահոս 24/7
12.11.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բենջամին Դուսայի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բենջամին Դուսայի հետ

Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության, առևտրի խթանման հնարավորությունները՝ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով նպաստել գործարար կապերի ակտիվացմանը, այդ թվում՝ ներդրումների խրախուսման միջոցով։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, այս ճանապարհին համախոհ գործընկերների հետ համագործակցության և աջակցության կարևորությանը։

Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևորում է Շվեդիայի, ինչպես նաև ԵՄ այլ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կարողությունների ամրապնդման գործում։

Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կարևորությունը՝ որպես ներկա պայմաններում կայունության ապահովմանը նպաստող գործոն։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանը որդեգրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման օրակարգ, որն իր հերթին կարող է դրական նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային տնտեսական զարգացման, տարածաշրջանային կապուղիների՝ Արևմուտք-Արևելք լոգիստիկ ցանցում արդյունավետ ներգրավման համար։

Լրահոս
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW