ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Լեվայ սեմիքոնդաքթորս ՓիԹիԻ» ՍՊԸ-ի միջև, նոյեմբերի 11-ին, ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նախարարության աջակցությունը Հայաստանում առաջին անգամ բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաներ արտադրելու գործում՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, կիսահաղորդչային արդյունաբերության արժեշղթայի տեղայնացմանը՝ կիսահաղորդիչների ոլորտում նորարարության, աճի և մրցունակության ապահովմամբ, հավելյալ արժեք ստեղծելու նպատակով:
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն, անդրադառնալով ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման առաջնահերթությանը, նշել է, որ այս նախաձեռնությունը հերթական կարևորագույն քայլն է Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ, և նախարարությունը պատրաստակամ է աջակցել ծրագրին՝ մասնավորապես գիտահետազոտական նախաձեռնություններին՝ կիսահաղորդիչների տեխնոլոգիաներում նորարարության խթանման նպատակով, աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային շուկաներ մուտք գործելու և շահագրգիռ գործընկերների հետ հնարավոր համագործակցություն հաստատելու գործում:
«Լեվայ Սեմիքոնդաքթորս» ՍՊԸ-ի համահիմնադիր Ամիթ Ագրևալն, իր հերթին ներկայացրել է ընկերության տարիների փորձն ու ձեռքբերումները, Հայաստանի հետ կապված հեռանկարները:
Հուշագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և Սինգապուրի Հանրապետությունում գրանցված «Լեվայ սեմիքոնդաքթորս ՓիԹիԻ» ՍՊԸ-ի (Levi semiconductors PTE. LTD) տնօրեն Սևադա Գյուրջյանը:
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա քայլերն ու անելիքները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ուղղություններով:
ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…
«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…