Լրահոս 24/7
12.11.2024

2025թ․ բյուջեն հավասարակշռված է. Թունյան

2025թ․ բյուջեն հավասարակշռված է. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է 2025թ. բյուջեի նախագծին՝ հայտարարելով, որ այն հավասարակշռված է և ուղղված է կառավարության ծրագրի նպատակների իրականացմանը։

Թունյանի խոսքով՝ 2025 թվականի բյուջեն համապատասխանում է հաստատված խոստումներին, որոնք վերաբերում են 2021-2026թթ., և ամեն տարվա բյուջեն պետք է միտված լինի այդ նպատակներին։

Թունյանը նաև նշեց, որ բյուջեի ծախսերը կազմվում են սահմանափակ միջոցների շրջանակում՝ հիմնականում այն գումարներով, որոնք ստացվում են հարկերից ու այլ աղբյուրներից։

«Համոզված եմ, որ 2025թ. բյուջեն համապատասխանում է հարկաբյուջետային կանոններին և այն ամենահավասարակշռված տարբերակն է», – ընդգծեց նա։

Թունյանը նաև անդրադարձել է պետական պարտքի թեմային՝ նշելով, որ, որքան էլ ընդդիմախոսները քննադատեն պարտքի աճը, պետությունը բաց չի թողնում բարենպաստ տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունը․

«Պարտքը, ինչպես յուրաքանչյուր անձի մոտ, կարող է աճել, երբ մարդը դառնում է ավելի վճարունակ և ավելի լավ վիճակում է գտնվում։ Դա չի նշանակում, որ իրավիճակը վատթարացել է, դա նշանակում է, որ սոցիալական վիճակը բարելավվել է», – եզրափակել է նա։

Թունյանը հավելել է, որ 2025թ. կապիտալ ծախսերը գերազանցում են բյուջեի պակասորդը, ինչը ցույց է տալիս, որ կառավարությունը կենտրոնանում է երկարաժամկետ կայունության ապահովման վրա։

Լրահոս
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW