Լրահոս 24/7
12.11.2024

Ադրբեջանը հարվածել է. ի՞նչ ձայն դուրս կգա Զախարովայից ու նրա ղեկավարից

Ադրբեջանը հարվածել է. ի՞նչ ձայն դուրս կգա Զախարովայից ու նրա ղեկավարից

Ադրբեջանում 13 տարվա ազատազրկման է դատապարտվել այդ երկրի քաղաքացի, լրագրող Նազաքետ Մամեդովան: Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրել է Ռուսաստանի օգտին լրտեսության համար՝ իր լրագրողական, քաղաքագիտական գործունեության ներքո:

Ըստ դատախազության մեղադրանքի՝ Մամեդովան գումար է ստացել Ռուսաստանի հատուկ ծառայություններից: Դատարանը մեղադրանքը համարել է ապացուցված և ազատազրկել նրան 13 տարի:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, որ «մասնագիտացել» է Հայաստանում արևմտյան դավադրություններ բացահայտելու գործում, որևէ ձայն կհանի՞ Ադրբեջանում վերը նշված գործի կապակցությամբ:

Կամ նրա ղեկավար Լավրովը, որը պարբերաբար խոսում է նույն բանի մասին, որևէ ձայն կհանի՞ Ադրբեջանում «Ռուսաստանի լրտես» բացահայտելու և դատապարտելու առնչությամբ: Օրեր առաջ ՌԴ հետախուզական ծառայությունն էր տարածել մի հայտարարություն, թե Արևմուտքը Հայաստանին մղում է «ազգային ինքնասպանության»:

Այդ ծառայության ղեկավարը Սերգեյ Նարիշկինն է, այն, որ կմկմում էր ի տես ամբողջ աշխարհի, երբ ՌԴ նախագահ Պուտինը հարցնում էր, թե արդյո՞ք պետք է ճանաչել Դոնբասի ու Լուգանսկի անկախությունը:

Ի դեպ հետաքրքիր է, որ Կրեմլը չէր «մոնտաժել» այդ կմկմոցը և չէր զլացել ի տես ամբողջ աշխարհի խայտառակ անել սեփական երկրի արտաքին հետախուզության ղեկավարին: Տարիներ առաջ եղան լրագրողական հետաքննություններ, որոնք պարզել էին Նարիշկինի բիզնես կապերը Ռուսաստանում ծագումով ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի, նրա միջոցով էլ Ադրբեջանի փոխվարչապետի հետ:

Նարիշկինի ղեկավարած կառույցը որևէ հայտարարություն կտարածի՞ Բաքվում «ռուսական գործակալի» բացահայտման ու դատապարտման առնչությամբ:

Թե՞ հենց իր կառույցն էլ այսպես ասած օգնել է Բաքվին բացահայտել նրան՝ այն ներգերատեսչական պայքարի, կամ այսպես ասած՝ «Կրեմլի աշտարակների» միջև պայքարի բովում, որի մասին ոչ միայն խոսվում է, այլ որը ծավալվում է իհարկե բավականին ակնառու և շատ վաղուց:

Ի վերջո, Նարիշկինին խայտառակ դրության մեջ պատկերող այդ հայտնի տեսանյութը՝ ՌԴ ԱԽ 2022 թվականի նիստից, նաև հենց այդ պայքարի վկայություններից մեկն էր:Իհարկե, հնարավոր է, որ Նարիշկինի կառույցը, Ադրբեջանին օգնելով բացահայտել ռուսական գործակալ, վրեժխնդիր է լինում Կրեմլի աշտարակներից որևէ մեկից:

Իհարկե, դա իբրև վարկած, որովհետև հնարավոր է նաև, որ Ադրբեջանը պարզապես գնացել է այդ քայլին՝ Մոսկվայի հետ որևէ սակարկության թեմա բացելու համար:

Ի վերջո, Բաքուն իրեն թույլ է տվել բացահայտ և ցինիկ կերպով գնդակահարել Արցախում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունների ականատես եղած ռուս խաղաղապահներին, իսկ հետո դրա դիմաց ընդամենը ներողություն խնդրել և խոստացել ընտանիքների փոխհատուցում:

Դա բավական է եղել հարաբերությունների հետագա անամպ շարունակության համար: Ինչ խոսք, անամպ բնորոշումն այստեղ, այդուհանդերձ, հարաբերական է, և Ռուսաստանը պարզապես Ադրբեջանից ունի կախվածության այնպիսի աստիճան, որ իրեն չի կարող թույլ տալ չներել Բաքվի հանդգնությունները:

Լրահոս
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW