Լրահոս 24/7

Ամեն մարզում ունենք քրեական ոստիկանություն. վարչապետ

Կառավարությունը հաստատել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2024-26թթ․ գործողությունների ծրագիրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոստիկանական բարեփոխումներին՝ նշելով.

«Եթե նախկինում կար ոստիկանության մարզային վարչությունների և քաղաքային բաժինների ու բաժանմունքների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց և, պետք է արձանագրել, էական արդյունք ունեցավ Հայաստանում իրավակարգի ամրապնդման գործում, բայց որոշակի փոփոխության ժամանակը, կարծում եմ, հասունացել է։ Հիմա այդ համակարգն այլևս չունենք, և բոլոր մարզերում, ըստ էության, ունենք ուղղաձիգ ենթակայության կառույցներ»,- ասել է նա։

Վարչապետը խոսել է քրեական ոստիկանության մասին՝ նշելով, որ այն արդեն նոյեմբերից գործում է․

«Հիմա ամեն մարզում ունենք քրեական ոստիկանություն, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով։ Զուգահեռ, արդեն ներդրել համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է թեթև, ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ»։

Ըստ նրա՝ ամենակարևոր առանձնահատկությունն ինչ է, որ բոլոր այս կառույցներն ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը․

«Այսինքն, մարզային մասնաճյուղային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու, որը, կարծում եմ, շատ կարևոր է»։Վարչապետը հայտնել է, որ կլինի նաև ոստիկանության գվարդիա, որն էլ ոստիկանության զորքերի իրավահաջորդն է լինելու։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

11 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

12 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

13 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

15 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

15 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

16 hours ago