Լրահոս 24/7
15.11.2024

Իմ համբերության բաժակը լցվել է. վարչապետ

Իմ համբերության բաժակը լցվել է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի կարիքների բավարարման համար արվել է հնարավորը, և հիմա ակնկալվում են արդյունքներ․

«Հիմա մեզ պետք են արդյունքներ, հարգելի՛ գործընկերներ: Մենք չունենք բացատրություն։ Ի հեճուկս ամեն ինչի, որ թոշակների խնդիր կա, սոցիալական խնդիր կա։ Աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքավորումներ ենք գնել, մեքենաներ ենք գնել, օրենքներ ենք փոխել։ Ու էլի բացատրություններ»։

Վարչապետը նկատել է, որ 7 տարի դատավարություն են անում․

«Բայց ամենամեծ պրոբլեմն ուրիշ է․ մարդիկ չեն հավատում, որ բոլոր բեմականացումների, սցենարների տակ ես չեմ ստորագրում»:

Ըստ վարչապետի՝ սա լրջագույն քաղաքական խնդիր է։ Նա զգուշացրել է.

«Ես չեմ ուզում հասնել նրան, որ էլի գնանք շենքեր շրջափակենք, այս անենք, այն անենք»։

Նա հիշեցրել է, որ 3-4 տարի առաջ է ասել՝ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում.

«Ես պետք է հասկանամ՝ ինչն ենք սխալ անում կամ ինչ չենք տվել մեր իրավապահ համակարգին»։

Վարչապետը նախազգուշացրել է, որ այլևս չի կարող համբերել․

«Հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական և ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, համբերության բաժակը լցվել է․ ես ձեզ բոլորիդ ուղիղ ասում եմ։ Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հաջորդ տարի գալիս եմ նույն ելույթով, ավելի ուժեղ եք ծափ տալիս։ Էս ո՞վ է ում ձեռ առնում։ Սրա վերջն եկել է։ Ես ուղիղ եմ ուզում ասել․ չեմ կարող այլևս այս ամենը հանդուրժել։ Ես էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք, տվել եմ»։

Նա զգուշացրել է, որ այլևս այս թեմաներով խորհրդակցություններ չի անելու.

«Դուք գնացեք, արեք խորհրդակցություններ, ես այլևս կայացնելու եմ որոշումներ։ Ինձ ոչ մի բան այլևս չի հետաքրքրում»։

Լրահոս
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա