Լրահոս 24/7

1.2 մլրդ դրամ՝ հանրապետական նշանակության ճանապարհների համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը:

Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։

Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. 923 կմ, Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհից դեպի Դսեղ տանող ճանապարհի 7.54 կմ, Արզականից դեպի Աղվերան տանող ճանապարհի 6.8 կմ հատվածների միջին նորոգման, Երևան-Սևան ավտոճանապարհի Պտղնիի հատվածում 0.64 կմ երկարությամբ մետաղական արգելափակոցի տեղադրման, Արծվաբերդից դեպի Չինարի տանող ճանապարհի միջին նորոգման համար:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկվել է 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ.

«Ընդհանուր շուրջ 123 կիլոմետր է: Արդեն որոշ որոշումներում մենք գումար տվել ենք, և հիմա հերթական որոշումն է՝ միջին նորոգման մի քանի ճանապարհահատվածների համար գումար տալու»:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

7 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

7 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

8 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

8 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

8 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

8 hours ago