Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:
Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները՝ Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում:
Վերջինիս ենթամիջոցառումներից են՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն, բժշկական ծառայությունների որակի բարելավում:
Հավանություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…