Լրահոս 24/7
18.11.2024

Քյարամյանն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել

Քյարամյանն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել

Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված համատեղ աշխատանքի, Քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու և միասնաբար իրենց առջև ծառացած բարդ խնդիրները հաղթահարելու համար։

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ բազմաթիվ ուղղություններով արձանագրվել են համակարգի ուժեղացմանը միտված իր նպատակներից բխող նշանակալի արդյունքներ՝ կապված համակարգը պրոֆեսիոնալ մասնագիտական ներուժով հագեցնելու, կադրային համալրման և առաջխաղացման արդար և միասնական սկզբունքներ արմատավորելու, Կառավարության աջակցությամբ քննիչների սոցիալական երաշխիքներն ավելացնելու, Քննչական կոմիտեում թիմային աշխատանքի սկզբունքներ ու մոտեցումներ ներդնելու հետ։

Նշել է նաև, որ համատեղ ուժերով հաջողվել է ապահովել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի սահուն կիրարկումը՝ խուսափելով աշխատանքային գործընթացի խաթարումներից ու լուրջ խնդիրներից, իսկ մասնավոր մեղադրանքով վարույթներ քննող դատավորների ինստիտուտի ներդրման շնորհիվ ստեղծվել են քննիչների ծանրաբեռնվածության էական նվազման նախադրյալներ։

Քյարամյանը կարևոր արդյունքներից է համարել նաև, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, միասնական նախաքննական մարմնի ստեղծումը և նախաքննությունը գերատեսչական ենթակայությունից և շահերից հանելու՝ ի սկզբանե նախանշված նպատակադրման իրագործումը, ինչպես նաև «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը, որը մտել է տեխնոլոգիական հագեցման շրջափուլ և զարգացման նախանշված ծրագրերի հետագա իրականացման պարագայում էականորեն բարձրանալու է Կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների որակն ու արագության մակարդակը։

Արգիշտի Քյարամյանը նաև կարևորել է այս ընթացքում 2020թ․ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով կատարված հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքներն ու արձանագրումներն ունենալու են պատմական նշանակություն, իսկ անձամբ իր համար լիարժեք անաչառ քննությամբ ընդհանուր պատկերի և խնդիրների վերհանումը եղել է բացարձակ առաջնահերթություն։

Արգիշտի Քյարամյանը հորդորել է գործընկերներին՝ նույն նախանձախնդրությամբ ու նվիրվածությամբ շարունակել ծառայել պետականությանը, կենսագործել կիսատ մնացած ծրագրերը և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի շարունակական զարգացմանը։

Խորհրդակցության մասնակիցները ծափերով են հրաժեշտ տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին։

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը