ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է․
«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»։
Սարգսյանը ՆԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023թ․ հունվարից, մինչ այդ 2021թ․ նա նշանակվել էր արդարադատության փոխնախարար։